«Պատիվ ունեմ» դաշինքը ճակատագրական է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունները |armenpress.am|
13:52 - 17 հունիսի, 2021

«Պատիվ ունեմ» դաշինքը ճակատագրական է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունները |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները ճակատագրական է համարում հայ ժողովրդի համար:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսանկ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը:

«Արտահերթ խորհրդարանական այս ընտրությունները սովորական չեն: Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի մի կողմից անկախության ինքնիշխանության, ազգային արժեքների, իսկ մյուս կողմից ազգային անպատվության և թուրքական վիլայեթ դառնալու միջև: Հունիսի 20-ը ճակատագրական է լնելու յուրաքանչյուրի համար: 30 տարվա ընթացքում առաջին անգամ մենք իրականացնում ենք քարոզչություն Շուշիի, Հադրութի, մեր հայրենիքի 75 տոկոսի, Սև լճի, Շուռնուխի մի հատվածի օկուպացված լինելու պարագայում»,- նշեց Շարմազանովը:

 ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2020 թվականի հունիսի 20-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել