Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երեւանում աղբահանությունը եւ սանմաքրումը պետք է պատշաճ մակարդակի բերվի: Դրա համար քաղաքային իշխանությունն անելու է ամեն ինչ, այդ թվում, դիմելով հրատապ, տեղ-տեղ կտրուկ, բայց բացառապես օրինական միջոցների:
Կառավարության ապրիլի 18-ի նիստում կքննարկվի «մեկ անձից» գնման ընթացակարգով Երեւան համայնքին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպելու հնարավորություն տալու հարցը։
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Երևանի քաղաքապետարանի՝ այս տարվա փետրվարին կազմակերպած աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկվել է, արդյունքում հարցը քաղաքապետարանի հայցով գտնվում է դատական վարույթում, և հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները:
Երևան համայնքում էապես վատթարացել է սանիտարական վիճակը` աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով, և դրանով պայմանավորված՝ առաջացել է Երևանի քաղաքապետարանի ուղիղ միջամտության կարիքը, ուստի աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը գնման մրցակցային ընթացակարգով ժամկետների առումով կառաջացնի համայնքի սանիտարական կոլապս:
Հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, առաջարկվում է աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով:
comment.count (0)