ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀԱՊԿ ԽՎ դիտորդների հետ
15:28 - 19 հունիսի, 2021

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀԱՊԿ ԽՎ դիտորդների հետ

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեր երկիր են ժամանել միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող բազմաթիվ կազմակերպություններ:

Հունիսի 19-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների ներկայացուցիչներն Ազգային ժողովում հանդիպեցին ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին՝ Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի միջազգային գործերի, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ Կանիբեկ Իմանալիևի գլխավորությամբ:

Մեր երկրում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անկողմնակալ գնահատելու համատեքստում խմբակցությունների ներկայացուցիչները կարևորեցին ՀԱՊԿ ԽՎ-ի դիտորդական առաքելությունը:

Անդրադարձ եղավ նախընտրական քարոզչության իրականացմանը, հետընտրական գործընթացներին, բաց ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար ստեղծված հնարավորություններին: Արժևորվեց կայունությունն ու խաղաղությունը թե՛ տարածաշրջանում և թե՛ ամբողջ աշխարհում: Կողմերն ընդգծեցին, որ հայ ժողովրդի ձայնը պետք է վճռորոշ լինի այս ընտրություններում:

Հյուրերը կարևորեցին բաց և թափանցիկ ընտրությունների անցկացումը, ինչը բնորոշ կլինի ժողովրդավարական արժեքներ դավանող Հայաստանին և հայ ժողովրդին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել