Երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց․ նա ավելի շատ ցանկություն ուներ մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել․ Արմեն Գրիգորյան |tert.am|
19:13 - 22 հունիսի, 2021

Երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց․ նա ավելի շատ ցանկություն ուներ մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել․ Արմեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Եղել են պաշտոնյաներ, որոնք փորձել են անվտանգության հարցերը տորպեդահարել և խնդիրներ ստեղծել։ Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ավելի կոնկրետ՝ գերիների հարցը․ մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում․ երբ պարոն Այվազյանը հրաժարական տվեց (ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը-խմբ․), շատ արագ գերիների հարցը լուծվեց, և պարոն Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, չունենք։ Երբ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, նաև հնարավորություն ստեղծվեց այս հարցը լուծել»,-ասել է նա։

Հարցազրուցավարի հարցին՝ ճի՞շտ է հասկացել, որ ՀՀ նախկին ԱԳ նախարարը, փաստորեն, ստել է, Գրիգորյանն արձագանքել է․

«Ոչ միայն ստում էր, այլև տորպեդահարում էր։ Նա ցանկություն չուներ ՀՀ անվտանգության հարցերը լուծել, նա ավելի շատ ցանկություն ուներ մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել, նա պաշտոնը լքեց, կարելի է ասել, ռազմի դաշտում գտնվելու ժամանակ, նա տորպեդահարել է հարցեր լուծելու մեր հնարավորությունը։ Հարց չի՞ առաջանում՝ ամիսներ շարունակ այս հարցը հնարավոր չէր լինում լուծել, պաշտոնյան հրաժարական է տալիս, դրանից հետո 2 շաբաթվա ընթացքում, երբ ինքն այլևս չի մասնակցում բանակցություններին, հարցը լուծվում է»,-ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել