factor.am: Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար ԱՄՆ-ը պետք է ՀՀ-ին անվտանգության աջակցություն տրամադրի։ Այս մասին հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ մեկնաբանելով ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները։
«Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են համաձայնության գալ 32 հայ գերիների ազատ արձակելու հարցում։ Սա կարևոր առաջընթաց է, սակայն ԱՄՆ-ը պետք է Հայաստանին տրամադրի անվտանգության աջակցություն՝ Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար»,-իր միկրոբլոգում գրել է Փալոնը՝ կիսվելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ կարձակի 2 ադրբեջանցի զինծառայողի։
comment.count (0)