«Թալիբան»-ը հայտնել է Աֆղանստանում կրակի դադարեցման պայմանը |tert.am|
15:18 - 12 հուլիսի, 2021

«Թալիբան»-ը հայտնել է Աֆղանստանում կրակի դադարեցման պայմանը |tert.am|

tert.am: Արմատական «Թալիբան» շարժումը քաղաքական համաձայնության գալուց հետո համաձայն է դադարեցնել մարտերը Աֆղանստանում: Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանում կրակի դադարեցումը հնարավոր է միայն քաղաքական կարգավորման ճանապարհային քարտեզի շուրջ համաձայնության գալուց հետո:

 Ինչպես նշում է korrespondent.net-ը, այս մասին այսօր հայտարարել է Դուբայում շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը: 

Ըստ նրա, միջաֆղանական բանակցությունները տեղի են ունենում Դոհայի համաձայնագրի հիման վրա, համաձայն որի՝ նախ պետք է համաձայնեցնել հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհային քարտեզը, ապա սկսվեն բանակցությունները հրադադարի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել