Ուժայինները մտել են Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տարածք
 |civilnet.am|
13:54 - 14 հուլիսի, 2021

Ուժայինները մտել են Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տարածք |civilnet.am|

civilnet.am: Ուժային կառույցների ներկայացուցիչները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) տարածքում են։ Այս մասին հայտնում է ԶՊՄԿ կառավարման խորհրդի անդամ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 4-րդ համար Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը։

«Այս պահին մեծաթիվ քննիչներ և օպերատիվ ծառայողներ ապօրինի ներխուժել են ԶՊՄԿ: Որևէ պարզաբանում կամ բացատրություն այցի նպատակի մասին չի նշվում»,- գրել է նա։

Պետրոսյանը տեղեկացնում է նաև, որ ձերբակալել են Կոմբինատի անվտանգության աշխատակցին։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության հուլիսի 13-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ պետական եկամուտների կոմիտեն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է ընկերության կողմից պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել