aysor.am: ««Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կայանալու է»․ ասաց հիմնադրամի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Դավիթ Բանուչյանն՝ անդրադառնալով «Ժամանակ» թերթի այսօրվա հրապարակմանը, համաձայն որի հեռուստամարաթոնն այս տարի կարող է ընդհանրապես չանցկացվել:
Նա միաժամանակ հավաստիացրեց, որ շրջանառվող լուրերին հակառակ, միջոցառման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
«Քանի որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրինությունը փոխվել է, և մենք պետք է ռազմավարական նոր գաղափարներով հանդես գանք, այս ամենի մասին մանրամասն խոսելը մի փոքր ժամանակավրեպ է։ Ընթացիկ տարվա հունիսին կայանալու է Արցախի Հանարապետության նախագահի, Միացյալ Նահանգներից ժամանած հյուրերի հետ հանդիպումը։ Թելեթոն լինելու է։ Ես հիմա չեմ կարող ասել՝ այն ինձ ձևաչափով է լինելու, բայց որ թելեթոն լինելու է, և դրա հետ կապված աշխատանքներ տարվում են, միանշանակ է», - ասաց Դավիթ Բանուչյանը։
comment.count (0)