Քաջարանի համայնքապետը կշարունակի մնալ կալանքի տակ |factor.am|
14:01 - 27 հուլիսի, 2021

Քաջարանի համայնքապետը կշարունակի մնալ կալանքի տակ |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մերժել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը: Այս մասին հայտնեց համայնքապետի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

«Պարոն Փարամազյանը շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում, անակնկալ որևէ բան չկար իր համար։ Բնականաբար, սպասելի էր դատավոր Արմեն Դանիելյանի պարագայում, եթե սպասելի չլիներ, երեկ դատական նիստերի դահլիճից դուրս չէինք գա։ Մենք միանշանակ դիմելու ենք Վճռաբեկ դատարան, շարունակությունը կերևա՝ ըստ դատարանի արդյունքի»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք՝ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով: Համայնքապետը երկու ամսով կալանավորվեց հուլիսի 10-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել