Ալեքսանդր Սարգսյանը Եվրոպայում է գտնվում ոչ թե հանգստանալու, այլ՝ առողջական խնդիրների պատճառով․ պաշտպան
16:59 - 11 ապրիլի, 2019

Ալեքսանդր Սարգսյանը Եվրոպայում է գտնվում ոչ թե հանգստանալու, այլ՝ առողջական խնդիրների պատճառով․ պաշտպան

Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, Եվրոպայում է գտնվում ոչ թե հանգստանալու, այլ՝ առողջական խնդիրների պատճառով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Ալեքսանդր Սարգսյանի Հայաստանից բացակայելու վերաբերյալ պաշտոնապես հայտնում եմ, որ Ալեքսանդր Սարգսյանը առողջական խնդիրներից ելնելով ներկայումս գտնվում է Եվրոպայում: Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանի կողմից այսօր լրագրողի հարցին ի պատասխան տրված տեղեկություններին, թե Ալեքսանդր Սարգսյանը գնացել է հանգստանալու, ապա այդ մասին զրուցել եմ վերջինիս հետ, ով տեղեկացրել է, որ չի ցանկացել հանրայնացնել այն հանգամանքը, որ հայրն ունի առողջական խնդիրներ»,-գրել է Պողոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր նրա որդին՝ Հայկ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հայրը Եվրոպայում է գտնվում հանգստանալու նպատակով.

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել