Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է ավելի քան 300 թալիբի ոչնչացման մասին |tert.am|
11:11 - 05 օգոստոսի, 2021

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է ավելի քան 300 թալիբի ոչնչացման մասին |tert.am|

tert.am: Աֆղանստանի զինվորականներն անցած օրվա ընթացքում ոչնչացրել են «Թալիբան» շարժման ավելի քան 300 զինյալի, ինչի մասին հայտնել Է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

««Թալիբան»-ից 303-ը սպանվել է, 125-ը՝ վիրավորվել անցած օրվա ընթացքում Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ազգային ուժերի գործողությունների արդյունքում»,-ասվում Է պաշտպանության նախարարության թվիթերյան հաղորդագրության մեջ:

Աֆղանստանի զինված ուժերը գործողություններ են անցկացրել 16 նահանգներում, այդ թվում՝ Ղանդահարում, Հերաթում, Նիմրոզում և Գիլմենդում:

Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում էր երկրի գյուղական շրջանները և հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: Անցյալ շաբաթ հաղորդվել է, որ խռովարարներն ընդհուպ մոտեցել են Հերաթին՝ երկրի հարավում գտնվող համանուն նահանգի կենտրոնին, ինչպես նաև մարտեր են մղում Լաշքարգահում՝ Աֆղանստանի հարավային մասի Գիլմենդի նահանգի գլխավոր քաղաքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել