Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթում կրակ բացած անձը ծնունդով ավստրալական Գրաֆտոն քաղաքից 28-ամյա Բրենթոն Տարանտն է, հայտնում է au.news.yahoo.com-ը՝ Ավստրալիայի ոստիկանությունում աղբյուրի հղումով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ենթադրյալ հանցագործը համացանցում մի քանի էջանոց, որոշ աղբյուրների համաձայն՝ 74 էջանոց «մանիֆեստ» է թողել, որում պատմել է իր մտադրությունների մասին: Մասնավորապես, նա նշել է, որ այս հրաձգությունը վրեժ է Եվրոպայում հազարավոր մահերի համար:
Նա նաև, New Zealand Herald թերթի տվյալներով, տեսանկարել է հարձակումներն իրեն ամրացված տեսախցիկով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում գտնվող երկու մզկիթում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է առնվազն 27 մարդ, հիվանդանոց է տեղափոխվել 30 տուժած: 9news-ը, վկայակոչելով տեղի ոստիկանության կոմիսար Մայք Բուշին, գրում է, որ միջադեպից հետո ձերբակալվել է 4 մարդ, նրանց թվում է նաև Բրենթոն Տարանտը:
comment.count (0)