Թալիբները ծանր մարտերից հետո գրավել են Աֆղանստանի 4-րդ նահանգի մայրաքաղաքը՝ բանտերից ազատելով բոլոր կալանավորներին |tert.am|
11:00 - 09 օգոստոսի, 2021

Թալիբները ծանր մարտերից հետո գրավել են Աֆղանստանի 4-րդ նահանգի մայրաքաղաքը՝ բանտերից ազատելով բոլոր կալանավորներին |tert.am|

tert.am: «Թալիբան» արմատական խմբավորման գրոհայինները օգոստոսի 8-ին գրավել են Թախար նահանգի կենտրոնը՝ Թալուկան քաղաքը: Գրավմանը նախորդել են կառավարական ուժերի հետ ծանր մարտերը, որոնք տևել են գրեթե մեկ օր, գրում է «Սինխուա» գործակալությունը:

Կառավարության բոլոր շենքերը գտնվում են թալիբների վերահսկողության տակ: Բացի այդ, տեղի բանտից «Թալիբան»-ի անդամները ազատ են արձակել բոլոր բանտարկյալներին, ասել է աղբյուրը:

«Թալիբան»-ի խոսնակը հաստատել է Թալուկանի գրավման մասին տեղեկատվությունը: Նա ասել է, որ տեղի բնակիչներն ապահով են, նրանց չեն սպառնում վրեժխնդրությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել