Քասախ համայնքի ավագանու անդամ Արթուր Մարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի հրաժարականը։
Արթուր Մարդանյանը հացադուլը սկսել է առավոտյան 10-ից։ «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է մնալ համայնքի կենտրոնում, որտեղ արդեն վրան է ամրացրել։ Հացադուլի պատճառն ըստ ավագանու անդամի՝ համայնքապետի կողմից արված չարաշահումներն են. «Համայնքի ղեկավարի նկատմամբ հարուցվել է գործ, սակայն կարծում եմ, որ գործը կարճվելու է։ Ես չեմ ցանկանում նաեւ բողոքի ակցիաներ կազմակերպել, քանի որ այդպես համայնքը երկու մասի կբաժանվի»,- հավելեց ավագանու անդամը։
Ըստ Արթուր Մարդանյանի՝ համայնքի 11 անդամներից 6-ը եւս պահանջումեն համայնքապետի հրաժարականը։
«Հետք»-ն անդրադարձել է Քասախ համայնքում իրականացված վարչական ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումներին եւ չարաշահումներին։ Համայքնի ղեկավարի որոշումների արձանագրություններում նկատելի է, որ ավագանին որեւէ դերակատարում չի ունեցել համայնքի ղեկավարման գործում։
Արթուր Մարդանյանի պնդմամբ՝ հացադուլը կդադարեցվի միայն իր պահանջը կատարվելուց հետո։
comment.count (0)