Թալիբներն Աֆղանստանի հյուսիսում գրավել են Բադախշանի նահանգի վարչական կենտրոնը |armenpress.am|
11:51 - 11 օգոստոսի, 2021

Թալիբներն Աֆղանստանի հյուսիսում գրավել են Բադախշանի նահանգի վարչական կենտրոնը |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» շարժման զինյալներն Աֆղանստանի հյուսիսում գրավել են Բադախշանի նահանգի վարչական կենտրոնը՝ Ֆայզաբադ քաղաքը: Ինչպես օգոստոսի 11-ին հաղորդել Է Pajhwok գործակալությունը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաների, թալիբները վերահսկում են երկրի ինը հյուսիսային նահանգներից յոթի կենտրոնները:

Կառավարական ուժերի մոտ են մնացել Մազարի Շարիֆը եւ Մեյմենեն՝ համապատասխանաբար Բալխի եւ Ֆարյաբի նահանգների կենտրոնները: Բադախշանի նահանգում «Թալիբան» շարժման վերահսկողության տակ Է անցել 27 շրջաններից 25-ը, նշում Է գործակալությունը: Ֆայզաբադից կառավարական ուժերը հետ են քաշվել մի քանի օրվա կատաղի մարտերից հետո, քանի որ նրանց պահանջված օգնություն ցույց չի տրվել օդից, այնտեղ չեն ուղարկվել օգնական ուժեր: Նաեւ օգոստոսի 10-ին թալիբները մտել են Ֆարահ եւ Փուլի Խումրի քաղաքներ՝ Ֆարահի եւ Բաղլանի նահանգների վարչական կենտրոններ: Ծանր մարտերը շարունակվում են Աֆղանստանի հարավի Քանդագարի, եւ Հիլմենդի նահանգներում, հաղորդում Է Pajhwok-ը: Դրա հետ մեկտեղ, ըստ Խամա Պրես գործակալության վերջին հաղորդումների՝ կառավարական բանակը թալիբներին դուրս Է շպրտել նրանց գրաված Բադախշանի եւ Բաղլանի նահանգներից:

Գործակալությունը նաեւ հաղորդում Է, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին եւ նախկին փոխնախագահ մարշալ Աբդուլ Ռաշիդ Դուստումը ժամանել են Մազաի Շարիֆ թալիբներին հակահարվածը կազմակերպելու համար: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ ֆոնին իսլամական հանրապետւթյունում դիտվում Է անվտանգության բնագավառում իրադրության վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները սաստկացնում են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել