ԱԺ նախագահը և ՍԴՀԿ ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի  ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր
19:59 - 11 օգոստոսի, 2021

ԱԺ նախագահը և ՍԴՀԿ ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր

 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 11-ին հյուրընկալել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին, Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին և Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է կուսակցության մասնակցությունը արտախորհրդարանական ուժերի միջև ձևավորված համագործակցության նոր ձևաչափին: Ալեն Սիմոնյանը արժեվորել է ՍԴՀ կուսակցության հետ փոխգործակցությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով Սփյուռքի հայ համայնքներում վերջինիս ունեցած դերակատարությունը:

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, անդրադառնալով Հայաստանի հետպատերազմյան իրավիճակին ու երկրի ապագային, կարևորել է օրենսդիր մարմնի գործունեությունը, առաջիկայում ընդունվելիք օրենքներն ու որոշումները:

«Կողմերը քննարկեցին երկրի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր. արտաքին մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից առանցքային համարվեց քաղաքական ուժերի միասնականությունը՝ անկախ ունեցած տարակարծություններից»,- հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել