Թալիբները վերահսկում են Աֆղանստանի տարածքի գրեթե 65 %-ը |hetq.am|
20:07 - 11 օգոստոսի, 2021

Թալիբները վերահսկում են Աֆղանստանի տարածքի գրեթե 65 %-ը |hetq.am|

hetq.am: «Թալիբան» շարժման գրոհայինները ներկայումս վերահսկում են Աֆղանստանի տարածքի գրեթե 65 %-ը։ Այդ մասին գրում են Reuters-ը և AFP-ն։ 

Վերջինիս խոսքերով՝ աֆղանական կառավարական ուժերի հնարավորություններն էականորեն թուլացել են՝ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման պատճառով։ 

Al Jazeera-ի տեղեկություններով՝ թալիբները մեկ շաբաթից քիչ ժամանակահատվածում նվաճել են Աֆղանստանի 34 պրովինցիաներից 8-ի վարչական կենտրոնները։ Դրանցից առաջինը Զարանջն է, որը գրավվել է օգոստոսի 6-ին։ Նախօրեին էլ նրանց վերահսկողության տակ էր անցել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Կունդուզ քաղաքը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն դեռ նախորդ տարի թալիբների հետ պայմանավորվել էր Աֆղանստանից իր զորքերի դուրսբերման մասին, որը կավարտվի մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը։ Ամերիկացիներն այդ երկրում էին 2001 թվականից։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել