Թալիբներն Աֆղանստանում բանտ են գրավել և ազատ արձակել հարյուրավոր բանտարկյալների |armenpress.am|
23:27 - 11 օգոստոսի, 2021

Թալիբներն Աֆղանստանում բանտ են գրավել և ազատ արձակել հարյուրավոր բանտարկյալների |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանում գործունեություն իրականացնող ծայրահեղական «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահեդը հայտարարել է աֆղանական Ղանդահար քաղաքի կենտրոնական բանտը գրավելու մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թալիբների խոսքով՝ հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվել, իսկ բանտի աշխատակիցները հանձնվել են իրենց:

Վերջին շրջանում թալիբները մեծ հաջողություններ են գրանցում Աֆղանստանում՝ գրավելով զգալի գյուղատնտեսական նշանակության տարածքներ, հարձակվելով խոշոր քաղաքների վրա:

Վերջին լարումները տեղի են ունենում Աֆղանստանից ամերիկյան զինված ուժերի դուրս բերման ֆոնին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել