hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է նոր ենթակառուցվածքների կառուցման մասին՝ նշելով, որ ապաշրջափակումը վերաբերում է թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին։
«Երկուսն էլ համաչափ կերպով պետք է ապաշրջափակեն տրանսպորտային ուղիները, և սկսվի հաղորդակցություն, որից կշահենք ոչ միայն մենք, այլ նաև տարածաշրջանի մեր հարևան երկրները»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ ենթադրաբար, երկաթուղին անցնելու է նախկին ցանցի նույն ուղիով․
«Բոլորիս հայտնի է՝ երկաթուղին անցնում էր Նախիջևանով, Մեղրիով, և եթե որոշում կայացվի, որ երկաթուղին պետք է շահագործել, ուրեմն այդ ուղղությունը պետք է վերականգնել և աշխատել։ Իջևանի ուղղությամբ սովետական տարիներին երկաթուղի եղել է։ Ենթադրաբար, երբ տարածաշրջանում խաղաղություն լինի և կարողանանք ամբողջովին ապաշրջափակել, կարծում եմ՝ նաև տնտեսապես ձեռնտու կլինի այդ ուղղությունն էլ աշխատեցնել»,- հայտնել է Գնել Սանոսյանը։
Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։
comment.count (0)