Պաշտոնական Քաբուլը խաղաղ կարգավորման ծրագիր է ներկայացրել ընդլայնված «եռյակին» և թալիբներին |armenpres.am|
23:00 - 12 օգոստոսի, 2021

Պաշտոնական Քաբուլը խաղաղ կարգավորման ծրագիր է ներկայացրել ընդլայնված «եռյակին» և թալիբներին |armenpres.am|

armenpress.am: Աֆղանստանի ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլա Աբդուլան խաղաղ կարգավորման ծրագիր է ներկայացրել Դոհայում ընդլայնված «եռյակի»՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Պակիստանի և «Թալիբանի» ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աֆղանական Ariana News հեռուստաալիքին:

Հանդիպման ընթացքում Աբդուլան ասել է, որ «Թալիբանի» հետ քաղաքական համաձայնության հասնելու գործընթացը արագացնելու համար անհրաժեշտ է այլ երկրների միջնորդությունը:

Ընդլայնված «եռյակին» և «Թալիբանին» ներկայացված ծրագիրը ենթադրում է թալիբների հետ համատեղ կառավարության ձևավորում:

Դոհայի հանդիպումների շարքը աֆղանական խնդրի կարգավորման շուրջ սկսվել է երեքշաբթի օրը՝ օգոստոսի 10-ին: Մասնակիցները քննարկել են իրավիճակի խաղաղ կարգավորման հեռանկարները՝ Աֆղանստանում սրված իրադրության խորապատկերին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել