Աֆղանստանի փոխնախագահը հայտարարել է, որ չի ընդունի թալիբների պարտադրած պայմանները

 |armenpress.am|
17:06 - 13 օգոստոսի, 2021

Աֆղանստանի փոխնախագահը հայտարարել է, որ չի ընդունի թալիբների պարտադրած պայմանները |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլա Սալեհը հայտարարել Է, որ չի ընդունի հանգամանքներով պարտադրված ոչ մի կարգի գործարք «Թալիբան» արմատական շարժման հետ: Օգոստոսի 13-ին այդ մասին հաղորդել Է Աֆղանստանի 1TV հեռուստաալիքը:

Սալեհն ընդգծել Է, որ «փորձում Է փոխել իրավիճակը եւ համոզված Է, որ «Թալիբանը» պարտություն կկրի»:

Նա սկզբունքորեն տրամադրված Է «չընդունելու հանգամանքերով պարտադրված ոչ մի կարգի գործարք» արմատականների հետ:

Սալեհի այս դիրքորոշման մասին հայտնի Է դարձել Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մոհամադ Հանիֆ Աթմարի խոսքի ֆոնին, որն օգոստոսի 12-ին հավաստել Է, որ Քաբուլը թալիբներին առաջակել Է համաձայնության գալ երկրի համատեղ կառավարման շուրջը:

Մինչդեռ թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը նշել Է, որ շարժումը չի ընդունի Քաբուլի առաջարկությունը իշխանության բաժանման եւ հրադադարի շուրջը, իսկ իրենց նատակն Է վերջ դնելու օտարերկրյա ինտերվենցիային եւ երկրում կազմելու իսլամական կառավարություն, եւ եթե պաշտոնական Քաբուլը համաձայնվի դրան, ապա թալիբները պատրաստ են զինադադարի: Հակառակ դեպքում շարժումը կշարունակի պայքար մղել:

«Թալիբանի» կողմնանկիցները շարունակում են հարձակվել նահանգների կենտրոնական քաղաքների վրա ամբողջ երկրում: Նրանց ներկայացուցչի պնդմամբ՝ զինյալներն օգոստոսի 13-ին վերահսկողության տակ են առել Թարինքոթ քաղաքը (Ուրուզգանի նահանգի կենտրոնը երկրի կենտրոնական մասում), իսկ ավելի ուշ գրավել են Փուլի Ալամ քաղաքը (Լոգարի արեւելյան նահանգի կենտրոնը): Վերջինն արմատականները հարձակվել են նահանգապետի աշխատավայրի վրա, իսկ պաշտոնյաներն ու նրանց ղեկավարությունը հարկադրված են եղել անձանտուր լինել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել