Աֆղանստանում իրենց տները հարկադրված լքել է շուրջ 400 հազար մարդ |armenpress.am|
21:41 - 13 օգոստոսի, 2021

Աֆղանստանում իրենց տները հարկադրված լքել է շուրջ 400 հազար մարդ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆաբիա Մանտուն հայտարարել է, որ 2021 թվականի սկզբից մինչ օրս Աֆղանստանում իրենց տները հարկադրված լքել է շուրջ 400 հազար մարդ: Ինչպես տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը՝ Ֆաբիա Մանտուն կոչ է արել Աֆղանստանի հարևան երկրներին ՝ չփակել սահմանները զինված հակամարտությունից փախչող աֆղանների համար:

Նա հավելել է, որ 2020 թվականի վերջի դրությամբ երկրում եղել է 2,9 միլիոն ներքին տեղահանված քաղաքացի:

Ըստ տարբեր տվյալների՝ հիմնականում աֆղան փախստականները տեղափոխվում են Իրան, Պակիստան, Գերմանիա, Թուրքիա, Շվեդիա և այլ երկրներ: Օրինակ՝ 2001 թվականից ի վեր Իրան է տեղափոխվել 3.3 միլիոն աֆղան, իսկ Պակիստան՝ 1.4 միլիոն աֆղան: Վերջին իրադարձություններից հետո դեպի այդ երկրներ աֆղանների հոսքը ավելացել է:

Աֆղանստանի ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլա Աբդուլան խաղաղ կարգավորման ծրագիր է ներկայացրել Դոհայում ընդլայնված «եռյակի»՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Պակիստանի և «Թալիբանի» ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հանդիպման ընթացքում Աբդուլան ասել է, որ «Թալիբանի» հետ քաղաքական համաձայնության հասնելու գործընթացը արագացնելու համար անհրաժեշտ է այլ երկրների միջնորդությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել