Թալիբների՝ Քաբուլ մուտք գործելուց հետո Աֆղանստանի նախագահը մի քանի ժամվա ընթացքում հրաժարական կտա. իշխանության փոխանցումը կլինի խաղաղ |tert.am|
14:21 - 15 օգոստոսի, 2021

Թալիբների՝ Քաբուլ մուտք գործելուց հետո Աֆղանստանի նախագահը մի քանի ժամվա ընթացքում հրաժարական կտա. իշխանության փոխանցումը կլինի խաղաղ |tert.am|

tert.am: Թալիբների՝ մայրաքաղաք Քաբուլ մուտք գործելուց հետո Աֆղանստանի նախագահը մի քանի ժամվա ընթացքում հրաժարական կտա, գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Երկրի ներքին գործերի նախարարն ասել է, որ իշխանության փոխանցումը կլինի խաղաղ՝ առանց կռվի:

Աֆղանստանի բանակի և թալիբների միջև բախումներ են տեղի ունեցել քաղաքի հարավային և հյուսիսային ծայրամասերում, թեև թալիբների խոսնակը ասում է, որ խմբին հրահանգ է տրված չգրոհել քաղաքը, որը երկրում կառավարության վերջին հենակետն է: Մամուլի խոսնակը հավելել է, որ խումբը մտադիր չէ վրեժ լուծել որևէ մեկից, և պնդում է, որ բոլոր նրանք, ովքեր ծառայել են կառավարությանը և բանակին, կներվեն:

Աֆղանստանի նախագահությունը պնդել է, որ իրավիճակը Քաբուլում դեռ վերահսկելի է: Քաղաքացիները հերթ են կանգնել՝ իրենց խնայողությունները բանկերից հանելու համար, քանի դեռ դրանց դռները չեն փակվել իրացվելիության բացակայության պատճառով:

Ամերիկացի դիվանագետները դեսպանատնից տարհանվել են ուղղաթիռով. քաղաքում կմնա 50-ից պակաս պաշտոնյա: Ըստ ՆԱՏՕ-ի ներկայացուցչի, ԵՄ աշխատակազմի մի քանի աշխատակիցներ նույնպես տեղափոխվել են Քաբուլում ավելի անվտանգ վայր: Մյուս կողմից, Ռուսաստանը հայտարարել է, որ մտադիր չէ իր պաշտոնյաներին հեռացնել Քաբուլից: «Թալիբան»-ը երաշխավորել է դեսպանատան անվտանգությունը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել