Գերմանիան փակել է դեսպանատունը Քաբուլում և իր քաղաքացիներին կոչ արել հեռանալ Աֆղանստանից |tert.am|
16:50 - 15 օգոստոսի, 2021

Գերմանիան փակել է դեսպանատունը Քաբուլում և իր քաղաքացիներին կոչ արել հեռանալ Աֆղանստանից |tert.am|

tert.am: Գերմանիան փակել է իր դեսպանատունը Քաբուլում` թալիբներ` Աֆղանստանի մայրաքաղաք մուտք գործելու ֆոնին, գրում է nationalpost.com-ը:

«Անվտանգության իրավիճակը կտրուկ վատթարացել է: Քաբուլում Գերմանիայի դեսպանատունը փակ է օգոստոսի 15-ի դրությամբ», - ասվում է Բեռլինի արտաքին գործերի գրասենյակի կայքում: 

Այն կրկին կոչ է արել Գերմանիայի քաղաքացիներին հեռանալ Աֆղանստանից:

«Մենք վստահեցնում ենք Աֆղանստանի, մասնավորապես՝ Քաբուլ քաղաքի բնակիչներին, որ նրանց ունեցվածքը, նրանց կյանքն ապահով է. ոչ ոքի նկատմամբ վրեժ չի լինի», - ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը:

Վերջինը նաև հավելել է.«Մեր ղեկավարությունը հրահանգել է մեր ուժերին մնալ Քաբուլի դարպասների մոտ և չմտնել քաղաք: Մենք սպասում ենք իշխանության խաղաղ փոխանցմանը»:

Նա շեշտել է, որ բոլոր աֆղանստանցիները մասնակցություն կունենան իսլամական կառավարությանը, այսինքն՝ թալիբներ չհանդիսացող աֆղանստանցիները նույնպես ներառված կլինեն դրա կազմում:

Al Jazeera-ն հավելում է, որ «Թալիբան»-ը և Աֆղանստանի կառավարության պաշտոնյաները բանակցություններ են վարում իշխանության խաղաղ փոխանցման համար, այն դեպքում, որ զինյալները շրջափակել են մայրաքաղաք Քաբուլը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել