Ռուսաստանը չի պատրաստվում տարհանել Քաբուլում աշխատող իր դիվանագետներին |azatutyun.am|
17:31 - 15 օգոստոսի, 2021

Ռուսաստանը չի պատրաստվում տարհանել Քաբուլում աշխատող իր դիվանագետներին |azatutyun.am|

azatutyun.am: «Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան տարհանում չի նախատեսվում, դիվանագետները շարունակում են աշխատանքը», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ Աֆղանստանի գծով հատուկ բանագնաց, Ռուսաստանի ԱԳՆ երկրորդ Ասիական դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը։

«Ես ուղիղ կապ են պահպանում դեսպանի հետ, Աֆղանստանում գտնվող մեր դիվանագետները շարունակում են հանգիստ կատարել իրենց պարտականությունները», - հայտարարել է Քաբուլովը։

Ռուսաստանի արտգործնախարարությունում այսօր նաև հիշեցրել են, որ «Թալիբան» շարժումը երաշխավորել է Քաբուլում գտնվող բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել