Քաբուլի օդանավակայանը վերաբացվել է |azatutyun.am|
11:28 - 17 օգոստոսի, 2021

Քաբուլի օդանավակայանը վերաբացվել է |azatutyun.am|

azatutyun.am: Քաբուլի օդանավակայանն այսօր վաղ առավոտյան վերաբացվել է, հայտնում է Պենտագոնը:

Նախօրեին թռիչքները դադարեցվել էին թռիչքուղու անվտանգության խափանման պատճառով, և տարհանման գործողություններն ընդհատվել էին:

Օգոստոսի 16-ին Քաբուլի օդանավակայանում քաոս սկսվեց, երբ հազարավոր վախեցած աֆղանստանցիներ հավաքվեցին այնտեղ` երկրից հեռանալու հուսահատ փորձ անելով, ինչը ստիպեց ամերիկյան զինվորականներին և միջազգային ուժերին ժամանակավորապես դադարեցնել թռիչքները՝ օդանավակայանը մաքրելու համար:

Հաղորդվում է, որ առնվազն 7 մարդ է զոհվել Քաբուլի օդանավակայանում իրարանցման հետևանքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել