Թալիբները հայտարարել են, որ չեն ցանկանում երկրում իշխանության մենաշնորհ ունենալ |armenpress.am|
14:58 - 17 օգոստոսի, 2021

Թալիբները հայտարարել են, որ չեն ցանկանում երկրում իշխանության մենաշնորհ ունենալ |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» արմատական շարժումը հավաստիացրել Է, որ մտադրություններ չունի Աֆղանստանում մենաշնորհացնել իշխանությունը: Օգոստոսի 17-ին այդ մասին հայտարարել Է Կատարում թալիբների քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինը:

«Մենք («Թալիբան» շարժումը) չենք ցանկանում իշխանության մենաշնորհ ունենալ երկրում»,- նշել Է Շահինը, որի խոսքը մեջբերում Է Աֆղանստանի Khaama Press գործակալությունը: Նա հավելել Է, որ «հենց այդ պատճառով Է «Թալիբանը» ձգտում Աֆղանստանում կազմելու ներառական իսլամական կառավարություն»:

Ավելի վաղ TOLOnews հեռուստաալիքը հայտնել Է, որ Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը, Ալգային հաշտության բարձրագույն խորհրդի ղեկավար Աբդուլա Աբդուլան եւ Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդին Հեքմաթիարը բանակցություններ են վարում «Թալիբանի» ղեկավարության հետ երկրում խաղաղության եւ կայունության հասնելու շուրջը:

Քաբուլ թալբների մուտք գործելուց եւ երկրից նախագահ Աշրաֆ Ղանիի փախուստից հետո այդ երեք աֆղան գործիչները հայտարարել են իրենց կողմից համակարգող խորհուրդ ստեղծելու մասին՝ նախկին կառավարությունց իշխանությունը թալիբներին խաղաղ անցնելու նպատակով: Որոշ ժամանակ առաջ արմատական շարժման ներկայացուցիչը տեղեկացրել Է, որ թալիբներն իրոք «բանակցությոններ են վարում աֆղան քաղաքական գործիչների հետ (աֆղանական հասարակության) լայն ներկայացուցչությամբ կաբինետ կազմելու նպատակով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել