Եվրամիությունը չի ճանաչում թալիբներին
 |azatutyun.am|
17:00 - 21 օգոստոսի, 2021

Եվրամիությունը չի ճանաչում թալիբներին |azatutyun.am|

azatutyun.am: Բրյուսելից ստացված հաղորդագրության համաձայն, Եվրոպական միությունը «տեխնիկական շփումներ է պահպանում» Թալիբան շարժման հետ, սակայն քաղաքական բանակցություններ չի վարում և մտադիր չէ ճանաչել թալիբների իշխանությունը:

Այդ մասին այսօր հայտարարել է Եվրոպական միության գործադիր մարմնի՝ Եվրոպական հանձնաժողթովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նա թալիբների թեմայով խոսել է Իսպանիայում, որտեղ այցելել է աֆղանստանցի փախստականների ժամանակավոր տեղավորման կենտրոն:

«Եվրամիությըունը տեխնիկական շփումներ է պահպանում թալիբների հետ, դա անհրաժեշտ է մարդկանց կյանքը փրկելու համար, բայց քաղաքական բանակցությունների կամ ճանաչման մասին խոսք անգամ չկա»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել