Թալիբները համաներում են առաջարկել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին |tert.am|
11:58 - 23 օգոստոսի, 2021

Թալիբները համաներում են առաջարկել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին |tert.am|

tert.am: «Թալիբան» շարժումը համաներում է առաջարկել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին և փոխնախագահ Ամուրլլահ Սալեհին՝ թույլ տալով նրանց վերադառնալ երկիր:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է թալիբների բարձրաստիճան առաջնորդ Հալիլ Ռահման Հաքքանին:

Թալիբներն օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից: 

Երկրի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը հայտարարել է, որ երկրի ղեկավարի բացակայության պարագայում՝ ինքն է ստանձնում ղեկավարի պարտականությունները: Նա կոչ է արել զինված դիմադրություն ցույց տալ թալիբներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել