Թալիբները Փանջշերում շրջափակման մեջ են վերցրել դիմադրության ուժերին |hetq.am|
12:19 - 23 օգոստոսի, 2021

Թալիբները Փանջշերում շրջափակման մեջ են վերցրել դիմադրության ուժերին |hetq.am|

hetq.am: «Թալիբան» արմատական շարժումը շրջափակման մեջ է վերցրել դիմադրության ուժերին, որոնք գտնվում են Աֆղանստանի Փանջշեր պրովինցիայում։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ օգոստոսի 23-ին, թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը։ 

«Թալիբների ուժերը Փանջշերից ոչ շատ հեռու՝ Բադահշան, Թահար և Անդարաբ շրջանների կողմից զբաղեցրել են դիրքերը։ Թշնամին (խմբ. դիմադրության ուժերը) գտնվում են շրջափակման մեջ։ Մենք ձգտում ենք խաղաղ կարգավորման, փորձում ենք հարցը լուծել բանակցությունների ճանապարհով»,- գրել է նա։ 

Մուջահիդը նաև նշել է, որ Փանջշերի սահմանների մոտ գտնվող Սալանգ թունելը և դրանով անցնող մայրուղին ազատ են։ Նրա խոսքերով՝ թալիբներն «ամբողջությամբ մաքրել են Բաղլան պրովինցիայի այն շրջանները, որոնք ավելի վաղ կարողացել էին զբաղեցնել դիմադրության ուժերը»։ 

Զուգահեռաբար, Փանջշերում գտնվող դիմադրության ուժերը սոցիալական ցանցերի իրենց էջերով շարունակում են հայտարարել դիմադրության ուժերի շրջանում մարտական բարձր ոգու և արմատականների դեմ պայքարի պատրաստակամության մասին։ Առկա տվյալների համաձայն՝ նրանք ունեն մի քանի հազար մարտիկներ, այդ թվում՝ կառավարական կանոնավոր ուժերի ներկայացուցիչներ և ծանր սպառազինություն։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել