Թալիբներն ԱՄՆ-ից պահանջել են զորքերը դուրս բերել մինչև օգոստոսի 31-ը. հակառակ դեպքում կլինեն «լուրջ հետևանքներ» |hetq.am|
21:18 - 23 օգոստոսի, 2021

Թալիբներն ԱՄՆ-ից պահանջել են զորքերը դուրս բերել մինչև օգոստոսի 31-ը. հակառակ դեպքում կլինեն «լուրջ հետևանքներ» |hetq.am|

hetq.am: Միացյալ Նահանգները պետք է կատարի իր խոստումը և մինչև օգոստոսի 31-ը դուրս բերի իր զորքերն Աֆղանստանից։ Եթե ժամկետը խախտվի, ապա ամերիկացիներին և նրանց դաշնակիցներին սպասվում են «լուրջ հետևանքներ»։ Այդ մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է թալիբների ներկայացուցիչ Սուհայլ Շահինը։ 

Շահինի խոսքերով՝ Աֆղանստանի բնակիչները ցանկանում են լքել երկիրը, ոչ թե թալիբներից վախի, այլ լավ կյանքի փնտրտուքների պատճառով։ Նա պնդում է, որ խոսքը գնում է «երկրից տնտեսական միգրացիայի մասին», որտեղ բնակչության 70 %-ի եկամուտները ցածր են աղքատության մակարդակի շեմից։ «Թալիբան»-ի ներկայացուցիչը վստահ է, որ մարդիկ չեն վախենում իրենցից։ 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել