Թալիբները դեմ են Աֆղանստանում թուրք զինվորների ներկայությանը |armenpress.am|
23:04 - 24 օգոստոսի, 2021

Թալիբները դեմ են Աֆղանստանում թուրք զինվորների ներկայությանը |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանում կենտրոնական իշխանությունը վերցրած թալիբները ուզում են լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, բայց, միևնույն ժամանակ, դեմ են Աֆղանստանում թուրք զինվորների ներկայությանը: Այդ մասին հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը:

«Մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, բայց մենք չենք ուզում, որ նրա զինվորները լինեն Աֆղանստանում», - ըստ Shamshad News-ի՝ ասել է «Թալիբան»-ի ներկայացուցիչը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել