Իշխանությունը ինքը իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա․ Սեյրան Օհանյան
11:43 - 25 օգոստոսի, 2021

Իշխանությունը ինքը իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա․ Սեյրան Օհանյան

Իշխանությունը ինքը իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա, սրանից ավել չեմ կարող ոչինչ ասել։ Այս մասին խորհրդանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ես արդեն ասացի, որ իրենք սադրեցին, դրա համար տեղի ունեցավ այս բախումը։ Նիստերի դահլիճում ծեծկռտուք տեղի չի ունեցել, բախում է տեղի ունեցել, հրմշտոցներ են եղել։ Վարչապետին չեմ տեսել, որովհետև ակնոցս ջարդվեց, հիմա էլ չեմ տեսնում»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստին ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ընթացքում դահլիճից պատգամավորի ուղղությամբ շիշ նետեցին այն բանից հետո, երբ վերջինս ասաց, որ պաշտպանության այն նախարարները, որոնց պաշտոնավարման ժամանակ բանակից փողով մարդ է ազատվել, «պետական դավաճան են»։ Այնուհետև ՔՊ և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները սկսեցին միմյանց ուղղությամբ ջրի շշեր նետել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ընդմիջում հայտարարվեց մինչև 12։00-ն, և ուղիղ հեռարձակումն ընդհատվեց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել