ԱՄՆ-ը պատրաստ է ավարտել Աֆղանստանից մարդկանց տարհանումը մինչև օգոստոսի 31-ը, հայտարարել է Բայդենը |azatutyun.am|
12:20 - 25 օգոստոսի, 2021

ԱՄՆ-ը պատրաստ է ավարտել Աֆղանստանից մարդկանց տարհանումը մինչև օգոստոսի 31-ը, հայտարարել է Բայդենը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները պատրաստ է ավարտել ամերիկացիների, երրորդ երկրների քաղաքացիների և պատերազմի ժամանակ ամերիկյան բանակի հետ համագործակցած աֆղանցիների տարհանման գործընթացը մինչև օգոստոսի 31-ը, հակառակ դեպքում, ամերիկացիները կարող են բախվել «Ալ-Քաիդայի» ահաբեկչական հարձակումների աճող սպառնալիքին: Այդ մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեկ Սպիտակ տանը՝ «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդների հեռավար գագաթնաժողովին հաջորդած ելույթում:

«Թալիբան»-ը, հիշեցնենք, զգուշացրել է, որ օտարերկրյա զինվորականների և դիվանագետների դուրսբերումն Աֆղանստանից պետք է ավարտվի մինչև օգոստոսի 31-ը:

Բայդենը երեկ հայտարարել է, որ վերջին12 ժամվա ընթացքում Աֆղանստանից տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ: ԱՄՆ-ը մտադիր է ավելացնել թռիչքների թիվը՝ արագացնելու համար տարհանման գործընթացը:

Ընդհանուր առմամբ, կոալիցիոն ուժերը նախատեսում են Քաբուլից տարհանել ևս մոտ12 հազար մարդու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել