«Թալիբանը» դատապարտում է ահաբեկիչների հարձակումը. զոհերի թիվը հասել է 40-ի |armenpresss.am|
22:51 - 26 օգոստոսի, 2021

«Թալիբանը» դատապարտում է ահաբեկիչների հարձակումը. զոհերի թիվը հասել է 40-ի |armenpresss.am|

armenpress.am: Աֆղանստանում իշխանությունը վերցրած «Թալիբան» ռադիկալ շարժումը վճռականորեն դատապարտում է Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունները, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ և տուժել է 120-ը, hայտարարել է «Թալիբանի» ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը՝ շեշտելով, որ թալիբները խոստանում են պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

«Մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում մեր ժողովրդի անվտանգությանն ու պաշտպանությանը, և այս հանցագործության բոլոր մեղավորները հայտնաբերվելու են և խստորեն պատժվելու են», - գրել է Մուջահիդը Թվիթերի իր էջում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել