Քաբուլում պայթյունների զոհերի թիվը հասել Է 170 մարդու

 |armenpress.am|
18:23 - 27 օգոստոսի, 2021

Քաբուլում պայթյունների զոհերի թիվը հասել Է 170 մարդու |armenpress.am|

armenpress.am: Քաբուլի օդանավակայանում իրականացված պայթյունների զոհերի թիվն ավելացել Է՝ հասնելով 170-ի: Այդ մասին հաղորդում Է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը:

Ավելի վաղ առողջապահության նախարարության աղբյուրները ՌԻԱ Նովոստիին հաղորդել Էին 110 զոհվածի եւ 1338 տուժածի մասին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժել Է շուրջ 200 մարդ:

Առնվազն 18 ամերիկացի զինծառայողներ են տուժել Քաբուլի օդանավակայանի պայթյունների հետեւանքով, հաղորդել Է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը:

Ավելի վաղ հաղորդվել Էր 13 զոհված ամերիկացի զինվորականների մասին:

Օգոստոսի 26-ին երկու պայթյուն Է որոտացել Քաբուլի օդանավակայանի շրջանում, որոնք 13 ամերիկացի զինվորականի կյանք են խլել. նրանք ապահովում Էին մարդկանց տարհանումն Աֆղանստանից՝ այս երկրից ԱՄՆ-ի զորքերի հաջող դուրսբերումից հետո: Սրանք ամերիկացիների առաջին մարտական կորուստներն են Աֆղանստանում 2020 թվականի սկզբից ի վեր եւ ամենախոշորը տասը տարվա ընթացքում:

Իսկ ընդամենը երեկվա ահաբեկչական գործողությունների ընթացքում զոհվել Է ավելի քան 100 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել