Ադրբեջանի համբերությունը սահման ունի. Հիքմաթ Հաջիև |1in.am|
07:21 - 19 մարտի, 2019

Ադրբեջանի համբերությունը սահման ունի. Հիքմաթ Հաջիև |1in.am|

«Պաշտոնական Բաքուն ավելի քան քսանհինգ տարի հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Սակայն Ադրբեջանի համբերությունն էլ սահման ունի։ Հայաստանի զինված ուժերը պետք է հեռանան Ադրբեջանի հողերից, համաձայն ՄԱԿ ԱԽ բանաձևերի։

Հակառակ դեպքում, Ադրբեջանը, ինչպես ցանկացած այլ պետություն կօգտվի իր բոլոր իրավունքներից, համաձայն ՄԱԿ Կանոնադրության»,- Anadolu լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմաթ Հաջիևը։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, բանակցային գործընթացը առաջ մղելու համար։ «Ցավոք Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կրկնում է Քոչարյան և Սարգսյան նախագահների կառավարման ժամանակների սխալները, հանդես գալով հայտարարություններով, որոնք արգելափակում են խաղաղ բանակցությունները։ Երևանից ակնկալվում է կառուցողական և ճիշտ քայլեր։

Համաշխարհային հանրությունը ևս պետք է կոնկրետ դիրքորոշում ունենա այս առնչությամբ և հայկական կողմի ղեկավարությանը հստակ դիվանագիտական ազդակներ ուղարկի»,- ասել է Հաջիևը։ Նա հավելել է, որ ներկայումս Հայաստանը թալանում է «գրավյալ ադրբեջանական հողերում» ոսկու և երկաթի հանքերը և դրանք ուղարկում է համաշխարհային շուկաներ։

Հաջիևը դա անթույլատրելի է համարել և դիտարկել որպես միջազգային համաձայնագրերի խախտում։ Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, սակայն Հաջիևը հայկական կողմին մեղադրել է ադրբեջանական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման մեջ, դա մեծ կորուստ համարելով համաշխարհային մշակութային ժառանգության համար։

1in.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել