Արաբական Միացյալ Էմիրություններում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Դաշգին Շիքարովը յուրացրել է երկրի կառավարության նվերը, որը նախատեսված էր Աբու Դաբիի էմիր Խալիֆա իբն Զայիդ ալ-Նահյանի համար:
Ինչպես գրում է haqqin.az-ը, խոսքը 10 տուփ սև խավիարի մասին է: Բացի այդ, ներկա պահին Աբու Դաբիում Ադրբեջանի դեսպանատանը հատուկ հանձնաժողով է աշխատում, որը հետաքննում է կես մլն դոլարի անհետացման փաստը:
Նշվում է, որ Շիքարովը բավականին փորձառու դիվանագետ է: ԱՄԷ-ում դեսպանի պաշտոնին նշանակվել է 2016 թվականի հունվարին:
comment.count (0)