Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշում շոումեն Վլադիմիր Զելենսկին առաջատարն է |tert.am|
07:05 - 19 մարտի, 2019

Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշում շոումեն Վլադիմիր Զելենսկին առաջատարն է |tert.am|

Ուկրաինայի «Առաջատար իրավական նախաձեռնություններ» հկ-ի անցկացրած սոցհարցումների համաձայն` ուկրաինացիների 34 տոկոսը պատրաստ է նախագահական ընտրություններին իր ձայնը տալ շոումեն Վլադիմիր Զելենսկիին: Դա այս պահին ամենաբարձր  ցուցանիշն է, հաղորդում է ТАСС-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` ըստ հարցումների` Վլադիմիր Զելենսկին առաջատարն է բոլոր շրջաններում, և նրա բարձր վարկանիշն ամրապնդում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու թեկնածուի շանսերը:

Սոցհարցումների համաձայն` «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի և Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարկանիշները նվազում են: Պորոշենկոյին աջակցում է ընտրողների 14,22, Տիմոշենկոյին` 12,9 տոկոսը:
Իր վարկանիշով առաջատարներին է մոտենում նաև նախագահի թեկնածու Յուրի Բոյկոն: Նրա օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների  11.1 տոկոսը:

Բացի այդ, հարցվածների 70 տոկոսը նշել է, որ երկրորդ փուլում պատրաստ է քվեարկել Վլադիմիր Զելենսկու օգտին, անկախ նրանից, թե ով կլինի նրա մրցակիցը:  
Ուկրաինայում մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններին պատրաստ է մասնակցել հարցվածների մոտ 82 տոկոսը:

Հարցումը անցկացվել է մարտի 16-17-ը: Ուկրաինայի ողջ տարածքում հարցմանը մասնակցել է 18 տարեկանը լրացած ավելի քան 164.590 մարդ:

tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել