Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Արցախում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունները լինելու են ազատ, անկախ և մրցակցային:
Փաշինյանն այդ մասին ասաց մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Ես համոզված եմ և, կարծում եմ, բոլորն են գիտակցում, որ Արցախում տեղի ունենալիք նախագահական ընտրությունները պետք է լինեն արդար, ազատ, ժողովրդավարական, մրցակցային: Ես համոզված եմ, որ հենց այդպես էլ կլինի»,- ասաց վարչապետը:
comment.count (0)