Իրանական նավահանգստում քիմիական նյութերով բեռնված նավ Է շրջվել |armenpress.am|
13:46 - 19 մարտի, 2019

Իրանական նավահանգստում քիմիական նյութերով բեռնված նավ Է շրջվել |armenpress.am|

Բեռնատար նավ Է շրջվել Իրանի Բենդեր-Աբաս քաղաքի նավահանգստում: Այդ մասին մարտի 19-ին հայտնել Է Mehr գործակալությունը: Նավի կարող Էր շրջվել «նավի անձնակազմի եւ բեռնմամբ ու բեռնաթափմամբ զբաղվող կապալառուի միջեւ անբավարար կոորդինացման պատճառով»,-նշում Է գործակալությունը:

Հաղորդվում Է, որ նավի վրա բեռնվել Էր 153 կոնտեյներ, բեռների թվում կար կալիումի քլորիդ, կալցիումի կարբոնատ, պղնձի խտանյութ, տեխնիկական յուղեր, ինչպես նաեւ երկու բեռնարկղ գետնանուշ:

90-մետրանոց նավում, որը նավարկում Է Կոմորյան կղզիների դրոշի ներքո, գտնվում Էր անձնակազմի 14 անդամ: Նրանք բոլորն Էլ օտարերկրացիներ են, հիմնականում՝ Հնդկաստանի քաղաքացիներ, նշում են իրանական ԶԼՄ-ները: Տարբեր տվյալներով՝ վնասվածքներ են ստացել անձնակազմի 1-ից մինչեւ երեք անդամներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել