Ըստ Ադրբեջանի՝ Հայաստանի սահմանը հատած իր քաղաքացին հոգեկան խանգարումներ ունի |civilnet.am|
07:33 - 18 մարտի, 2019

Ըստ Ադրբեջանի՝ Հայաստանի սահմանը հատած իր քաղաքացին հոգեկան խանգարումներ ունի |civilnet.am|

Ադրբեջանի սահմանային ծառայությունը հայտնել է, որ հայ դիրքապահների կողմից վնասազերծված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Հիբրագիմովը, որը հատել էր սահմանը, հոգեկան խանգարումներ ունի։ Ըստ ծառայության՝ Հիբրագիմովը երկրորդ խմբի հաշմանդամություն ունի։

Հանգստյան օրերին հայտնի է դարձել, որ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում Ադրբեջանի քաղաքացին հատել է սահմանը, վնասազերծվել հայ դիրքապահների կողմից։
Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մարտի 16-ին՝ ժամը 01։30 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում՝ N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։

«Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։ ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն»,- գրել է Հովհաննիսյանը։

 

civilnet.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել