Երևանի քաղաքապետարանը նախաձեռնելու է ոչ թե մանսարդների քանդման, այլ կառուցման գործընթաց, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, բայց դրանց կառուցումը, այսպես ասած, քաղաքի հինգերորդ ճակատը, պետք է լինի համակարգված, կարգավորված, գլխավոր ճարտարապետի ու մեր ճարտարապետական բլոկի կողմից թույլ տրված», - ասաց Հայկ Մարությանը։
Նրա խոսքով՝ օրինակ Փարիզում տանիքների հարցը լուծվել է հենց մանսարդների կառուցմամբ։
«Դրանով գեղեցկանում է քաղաքը, շենքը և մարդիկ էլ նոր բնակարան են ստանում։ Կրկնում եմ՝ չկա քանդման գաղափար կա միայն կառուցման գաղափար։ Մենք սկսում մանսարդներ կառուցելու գործընթաց, բայց դա պետք է լինի բնակիչների ցանկությամբ։ Եթե ամբողջ շենքի բնակիչները համաձայն են, որ իրենց շենքի կտուրին ավելացվի մանսարդը, որը համապատասխանելու է բոլոր շինարարական նորմերին՝ մենք ընթացք ենք տալու գործընթացին մեր կողմից», - ասաց քաղաքապետը։
comment.count (0)