Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Գևորգյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ: Այդ մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Գևորգյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Մինչ այս Գևորգյանը զբաղեցնում էր ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնը:
comment.count (0)