Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սալոմե Զուրաբիշվիլիին
18:01 - 08 սեպտեմբերի, 2021

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սալոմե Զուրաբիշվիլիին

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Զրուցակիցներն ընդգծել են հայ-վրացական բազմադարյա հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունն ու վստահություն հայտնել, որ երկու եղբայրական երկրների փոխգործակցությունը վարչապետի այսօրվա այցից հետո ևս նոր ազդակ կստանա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել