ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը
17:26 - 16 սեպտեմբերի, 2021

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ-ն տեղեկացնում է, որ ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ իր համար պատիվ է հյուրընկալել հայ ժողովրդի մեծ բարեկամին: Նա նշեց, որ չափազանցված  չէ այն միտքը, որ հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ Քերոլայն Քոքսը Հայաստանում լայն ճանաչում եւ սեր է վայելում: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն հայտնեց տարիներ շարունակ բարոնուհու կողմից Հայաստանին եւ Արցախին հետեւողական կերպով աջակցելու համար:

ԱԺ նախագահը և բարոնուհի Քոքսը քննարկեցին պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերաբերյալ հիմնահարցեր:

Բարոնուհին մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից միջազգային տարբեր հարթակներում հնչեցվող ապակառուցողական հայտարարությունների վերաբերյալ՝ միեւնույն ժամանակ հուսալով, որ միջազգային հանրության գործուն աջակցությամբ հնարավոր կլինի լուծել գերիների հայրենադարձման հարցը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել