Ամերիկյան ուժերը դուրս են բերվում Իրաքից
 |1lurer.am|
17:53 - 21 սեպտեմբերի, 2021

Ամերիկյան ուժերը դուրս են բերվում Իրաքից |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի մի քանի ստորաբաժանում կլքեն Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ: Այդ մասին հայտարարել է Իրաքի միացյալ հրամանատարության ներկայացուցիչը: Նա նաև նշել է, որ Իրաքին այլևս պետք չեն իր տարածքում օտարերկրյա ռազմական ուժեր:

2020 թվականի նոյեմբերին Իրաքի խորհրդարանը ընդունել է հռչակագիր իր տարածքից օտարերկրյա ուժերի ամբողջական դուրսբերման պահանջով: 2021 թվականի հուլիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ մինչև տարեվերջ Իրաքում ԱՄՆ ռազմական առաքելությունը կավարտվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել