Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով շարունակվում են իրանական բանակի զորավարժությունները |azatutyun.am|
15:02 - 02 հոկտեմբերի, 2021

Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով շարունակվում են իրանական բանակի զորավարժությունները |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի հյուսիս-արևմուտյան, Ադրբեջանին սահմանակից շրջաններում շարունակվում են երկրի Զինված ուժերի լայնածավալ զորավարժությունները։

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քիյումարս Հեյդարիի խոսքով՝ «Խեյբարի ազատագրողները» կոչվող զորավարժություններին մասնակցում են զրահատանկային և հրետանային ստորաբաժանումներ, անօդաչու թռչող սարքեր և ռադիոլոկացիոն սարքավորումներ։

«Զորախաղերը ընթանում են ուղղաթիռների կրակային աջակցությամբ։ Դրանք անց են կացվում երկրի այդ շրջանում զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով», - նշել է իրանցի գեներալը։

Զորավարժությունների անցկացմանն այսօր անդրադարձել է նաև Իրանի Պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին. «Կասկած չկա, որ իրանցի ժողովրդի թշնամիները անխոհեմ գործողությունների դեպքում ջախջախիչ հարված կհասցնեն՝ ծանր գին վճարելով դրանց համար»։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել