Իրանը թույլ չի տա օտար երկրներին խզել իր հարաբերությունները հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ. ԻԻՀ ԱԳ նախարար   |tert.am|
17:08 - 04 հոկտեմբերի, 2021

Իրանը թույլ չի տա օտար երկրներին խզել իր հարաբերությունները հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ. ԻԻՀ ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա, որ արտաքին միջամտությունը խզի իր հարաբերությունները հարևան երկրների հետ: Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հայ պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ավարտին կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք  գործընթաց ենք մշակել, որը թույլ կտա արագորեն վերակենդանացնել երկու երկրի տարանցիկ ճանապարհները և ուղիները: Առաջիկա շաբաթներին մենք առավել մեծ ակտիվություն կտեսնենք երկու երկրի հարաբերություններում: Մեր տարածաշրջանը և մեր հարևանները ծանր իրավիճակում են որոշ հատվածներում  սիոնիստական ռեժիմի և ահաբեկիչների ներկայության պատճառով»,- հավելել է պաշտոնյան՝ ընդգծելով:

Վերջինս շեշտել է, որ իրենք «թույլ չեն տա որոշ երկրների ազդել հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների վրա»: «Մեր տարածաշրջանը ոչ մի դեպքում չի հանդուրժի նոր բարձրագոչ պահանջներ: Տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ժողովուրդների կողմից՝ առանց արտաքին միջամտության»,- շեշտել է Աբդոլլահիանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել