Ներկայիս իշխանությունը սեփական լեգիտիմության համար Արցախի չլուծված խնդրի կարիքը չունի․ Ռուբեն Մեհրաբյան |armtimes.com|
09:14 - 12 մարտի, 2019

Ներկայիս իշխանությունը սեփական լեգիտիմության համար Արցախի չլուծված խնդրի կարիքը չունի․ Ռուբեն Մեհրաբյան |armtimes.com|

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը «Հայկական ժամանակ»-ի  հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ առաջիկայում սպասվող հանդիպման վերաբերյալ տարածած հայտարարությանը, նշել է․  

«Եռանախագահաների հայտարարության բացասական կողմը այն է, որ հայկական կողմի ներկայիս դիվանագիտական ջանքերը՝ Արցախին որպես բանակցային կողմի կարգավիճակով վերականգնման վերաբերյալ, այս փաստաթղթով որակվում են որպես միակողմանի քայլեր եւ կոչ էր արվում ձեռնպահ մնալ դրանից։ Բայց սա որեւէ ձեւով չի կաշկանդում հայկական կողմին հենց այդ ուղղությամբ շարունակել ջանքերը՝ մի պարզ պատճառով․ այդ դեպքում թող մեզ բացատրեն՝ ինչպե՞ս են պատկերացնում ղարաբաղյան կոնֆլիկտի ելքը բանակցային գործընթացում, որում որոշվում է Ղարաբաղի ճակատագիրը՝ առանց Ղարաբաղի։ Եւ հայկական կողմի դիվանագիտական ջանքերը պետք է ուղղված լինեն ա՛յդ բացատրությանը հասնելուն, իսկ դա անբացատրելի է։ Այստեղ կարեւոր է նաեւ հայկական կողմի՝ բանակցության գործընթացին մասնակցելու մանդատի հարցը, որի մասին Փաշինյանը վարչապետ դառնալու հենց հաջորդ օրվանից խոսեց՝ մեկնելով Ստեփանակերտ» ։

Ավելին՝ հարցազրույցում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել